Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:52

Բաքուն արձագանքել է Արցախի առաջնորդների նկատմամբ հոգեմետ միջոցներ կիրառելու Փաշինյանի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Արցախի առաջնորդների նկատմամբ հոգեմետ միջոցներ կիրառելու Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Բաքուն արգելված հոգեմետ միջոցներով ցուցմունքներ է կորզում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից, որ օգտագործի ՀՀ-ի դեմ և տարածաշրջանային էսկալացիա հրահրի։

Բաքվի ԱԳՆ-ն «բացարձակապես անհիմն և միանգամայն անհեթեթ» է որակել Փաշինյանի հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի ընդունել նաև Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ և դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքները։ Բաքուն հղում է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու նշել, թե, իբր, «հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները կեղծ են»։

Հունվարի 25-ի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ հետախուզական տեղեկությունների համաձայն՝ գերեվարվածների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառվում, որպեսզի տարածշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզեն նրանցից։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում ՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում:

Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները: Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվի բանտում։ Նախկին պետնախարարը հունվարի 16-ի հայտարարության մեջ իր քրեական գործով բոլոր արձանագրությունները կեղծված էր անվանել և մի քանի պահանջ ներկայացրել ադրբեջանական իշխանություններին:

Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայերին աջակցելու կոչ էին արել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերության խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը և այլ գործիչներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+