Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:58

Ինչպե՞ս անցկացնել հունվարյան տոները. 5 գաղափար Armenia Today-ից

Ինչպե՞ս անցկացնել հունվարյան տոները. 5 գաղափար Armenia Today-ից

Armenia Today—ը հավաքել է Երևանում և մայրաքաղաքի մոտակայքում նախատեսվող միջոցառումներ ցանկը, որոնք, մեր կարծիքով,  հունվարյան տոները պլանավորելիս արժանի են ուշադրության։

Տեսնել Լեռնային Հայաստանը Արտենիի բարձունքից

Հունվարի 5-ին Hamshen Tour-ը կազմակերպում է գալիք տարվա առաջին վերելքը Արտենի լեռ: Արշավի մասնակիցները մինչև վերելքը կայցելեն Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոց: Արշավի ընդհանուր երկարությունը 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մ, լեռան բարձրությունը՝ 2047 մ: Մասնակցության արժեքը, որի մեջ մտնում են տրանսպորտը և պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայությունները, 7500 դրամ է: Տեղեկատու հեռախոս՝ 093 55 14 85։

Գնալ Միքայել Ոսկանյանի «կախարդական» համերգին

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը հունվարի 3-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահ է հրավիրում երաժշտասեր երեխաներին և նրանց ծնողներին: Կազմակերպիչները խոստանում են կախարդական երեկո՝ երաժշտական նվերով և երեխաների համար մրցանակների խաղարկությամբ: Պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներից 4-ը կստանան երգի պրոֆեսիոնալ արտադրություն Oberton երաժշտական ընկերության կողմից, այց երաժշտական ստուդիա, ժողովրդական երգերի մեկ անվճար դաս, ինչպես նաև թառ նվագելու 1 անվճար դաս Ոսկանյանի հետ։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 10 000 դրամ։

Հին Նոր տարին դիմավորել հայկական ավանդույթներով «Ակունք» համույթի հետ

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հունվարի 12-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում է համերգի՝ «Ակունք» ազգագրական պետական համույթի կատարմամբ։ Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս Վարդապետի և այլ հայ կոմպոզիտորների կողմից գրառված Սուրբ Ծննդյան երգերը, որոնք կուղեկցվեն հին հայկական ավանդական երգերով ու պարերով: Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:

Սովորել հայկական ժողովրդական պարեր

«Կարին» համույթը հրավիրում է մասնակցելու վարպետության դասերի շարքի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել հայկական պարի արվեստին: Պարուսույց Մխիթար Դարմոնցի ղեկավարությամբ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 11-ին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի կենտրոնում (Երևան, Ագաթանգեղոսի 3)։ Դասընթացները կանցկացվեն շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 16։30-ից 18։00-ն։ Տարիքային շեմը 6+ է: Արժեքը՝ 10 000 դրամ (ամսական): Տեղեկատու հեռախոս՝ +374 98 620065:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+