Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:53

Կառավարությունը կփոխհատուցի զոհվածների, անհետ կորածների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից 2-րդ անգամ օգտվելու ծախսերը

Կառավարությունը կփոխհատուցի զոհվածների, անհետ կորածների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից 2-րդ անգամ օգտվելու ծախսերը

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի զոհված և դատական կարգով անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու ծախսերը։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել դեկտեմբերի 19-ի նիստում։

Կառավարությունը փոհատուցում տրամադրելու որոշումն ընդունել էր 2022-ին։ Այդ ժամանակ ընդունված նախագծով զոհվածների ծնողներն անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու էին փոխնակ մոր ծառայությունից միայն մեկ անգամ և ձեռք էին բերելու դոնորական ձվաբջիջ։

2024-ի դեկտեմբերին առաջարկվող նախագծի նպատակը փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոխհատուցումը կտրամադրվի առավելագույնը երկու անգամ՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ծրագրի մեկնարկից՝ 2022-ի մայիսից սկսած, կառավարությունը փոխհատիցել է 60 շահառու ծնողի, որոնք օգտվել են փոխնակ մոր ծառայություններից, ամբողջովին կամ մասնակի փոխհատուցում տրվել 27 շահառուի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ փոխնակ մոր ծառայություններից 2-րդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը 2025 թվականին առավելագույնը կարող է կազմել 2-3, որի դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կկազմի 11-16,5 մլն դրամ:

«Նախատեսվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու համար շահառու ծնողների կողմից դիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը հատկացնել 2025 թվականին։ Ծրագրի համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվել է նախատեսել 82 մլն դրամ»,- ասված է նախագծում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+