Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:13

Ինչպե՞ս նիհարել ցիտրուսային մրգերի օգնությամբ․ մասնագետի խորհուրդները

Ինչպե՞ս նիհարել ցիտրուսային մրգերի օգնությամբ․ մասնագետի խորհուրդները

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը պատմել է, թե ինչպե՞ս են որոշ ցիտրուսային մրգեր նպաստում նյութափոխանակության արագացմանը և քաշի կորստին: Doctorpiter.ru-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ այդ ազդեցությունը հիմնականում կապված է վիտամին C-ի և դրանց բաղադրության մեջ պարունակվող բնական լիմոնենի հետ:

Վիտամին C-ն առանցքային դեր է խաղում նյութափոխանակության մեջ՝ մասնակցելով կոլագենի սինթեզին և ռեդոքս գործընթացներին, հավելել է բժիշկը։

«Լիմոնենն ունի հակաօքսիդիչ հատկություններ և կարող է նվազեցնել մարմնի բորբոքումները, բարելավել լյարդի աշխատանքը: Սա, իր հերթին, լավ է ազդում նիհարելու գործընթացի վրա։ Առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել թուրինջին։ Այն պարունակում է նյութափոխանակության արագացմանը և արյան մեջ ինսուլինի մակարդակի իջեցմանը նպաստող նյութեր: Կիտրոնը նույնպես հիանալի ընտրություն է։ Մանդարինն ու նարինջը հարուստ են նաև վիտամիններով և հանքանյութերով, որոնք նպաստում են մարմնի ընդհանուր ամրապնդմանը, աջակցում են քաշի կորստի գործընթացին»,- ընդգծել է մասնագետը։

Միևնույն ժամանակ՝ բժիշկը խորհուրդ չի տվել տարվել «ցիտրուսային սննդակարգով» և հաշվի առնել առողջության առանձնահատկությունները:

«Հսկայական քանակությամբ ցիտրուսային մրգերի օգտագործումը չի երաշխավորում քաշի արագ և զգալի նվազում: Արդյունքն ավելի ցայտուն կլինի հավասարակշռված դիետայի, կանոնավոր ֆիզիկական գործունեության և բավարար քանակությամբ ջրի հետ համատեղ։ Մեծահասակներին օրական խորհուրդ է տրվում ուտել ոչ ավելի, քան 200-300 գրամ թարմ ցիտրուսային մրգեր»,- եզրափակել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+