Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:24

Աղազարյանին սատարելու համար Գագիկ Մելքոնյանին ցանկանում են հեռացնել ՔՊ-ից․ ԶԼՄ

Աղազարյանին սատարելու համար Գագիկ Մելքոնյանին ցանկանում են հեռացնել ՔՊ-ից․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկելու է պատգամավոր Գագիկ Մելքոնյանին իր շարքերից հեռացնելու հարցը՝ խմբակցությունից դուրս եկած Հովիկ Աղազարյանին սատարելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Մելքոնյանը խմբակցության նիստում փորձել է պաշտպանել Աղազարյանին, ով հեռացվել է կուսակցությունից «պետական ​​և կուսակցական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ինչպես նաև հասարակության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Մելքոնյանը նշել է, որ պետք չէր կարդալ Աղազարյանի անձնական նամակագրությունը և դրանք հրապարակել։

«Քաղաքացիական պայմանագրից» Մելքոնյանի հնարավոր հեռացման մեկ այլ պատճառ էլ թերթը նշել է պատգամավորի «կոպիտ և անընդունելի» հայտարարությունները ռուս պաշտոնյաների, հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին՝ ասելով, որ դրանք «կարմիր գծերն անցնում են» և դուրս են կուսակցական դիսկուրսից։

«Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» փակ նիստում Հայկ Կոնջորյանը (խմբակցության ղեկավար — խմբ.) և Արթուր Հովհաննիսյանը (խմբակցության քարտուղար — խմբ.) «հրամայել են» Գագիկ Մելքոնյանին լռել և հարցազրույցներ չտալ, եթե չի կարողանում մտածված խոսել, բայց Մելքոնյանը երբեմն չի կարողանում զսպել իրեն և շարունակում է հապճեպ հայտարարություններ անել, ինչն է՛լ ավելի է զայրացնում ՔՊ-ի երիտասարդական թևին»,- ասվում է հրապարակման մեջ։

Մելքոնյանը թերթի հետ զրույցում հերքել է, որ իրեն պատրաստվում են հեռացնել «Քաղաքացիական պայմանագրի» շարքերից։ Միաժամանակ՝ նա հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, եթե այդ մասին խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։

Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։

Դեկտեմբերի 11-ի կեսօրին Ասլանյանը հայտարարել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ասլանյանն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ-ի «լիիրավ անդամ»:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+