Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Կառավարությունը 6 ամսով սահմանափակել է կենդանի խոզերի ներմուծումը Հայաստան

Կառավարությունը 6 ամսով սահմանափակել է կենդանի խոզերի ներմուծումը Հայաստան

Կառավարությունը 6 ամսով արգելել է 25 հազարից ավելի կենդանի խոզի ներմուծումը Հայաստան։ Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։

Նախագծում ասվում է, որ ՌԴ-ից ու Բելառուսից խոզի մսի ներկրման ծավալներն այս տարի կտրուկ ավելացել են։ Հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն (56,3%-ով ավելի)։ 

«Ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր՝ պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասված է որոշման մեջ։

Նշվում է, որ ՀՀ-ում օրական սպառվում է 82 տոննա խոզի միս, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։

Հայաստանում խոզի արտադրությամբ զբաղվում է շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտ, որտեղ կենտրոնացված է շուրջ 131 հազար գլուխ խոզ կամ երկրում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը, ասված է նախագծում։       

Արցախից բռնի տեղահանված ֆերմեր Նարինե Մաթևոսյանն Armenia Today-ին պատմել էր, որ Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվելը ոչ եկամտաբեր է և նշել, որ խոզի միսն անընդհատ էժանանում է այն դեպքում, երբ կերը մնում է բավականին թանկ։ Նրա խոսքով՝ վաճառքից ստացված եկամուտը չի ծածկում կենդանիներին կերակրելու և խնամելու ծախսերը։       

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+