• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 02:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Տնտեսություն,
17 Նոյեմբեր 2024 18:30
ShareShareShare
telegram

Արցախից բռնի տեղահանված Նարինե Մաթևոսյանը 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում նոր ֆերմա է կառուցել։ Մինչ այդ Նարինեն փորձել է մշտական բնակություն հաստատել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ այնտեղ վաճառելով արցախյան փախլավա։ Հետո հասկացել է, որ ինչպես Արցախում, այստեղ էլ է ուզում սեփական ֆերմա կառուցել։

Այժմ Նարինեն պահում է ոչխարներ, խոզեր, հավեր, նախատեսում է արտադրել բնական կաթնամթերք և գյուղը գրավիչ դարձնել այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են փորձել գյուղմթերք, արցախյան բաղադրատոմսով պատրաստված ուտեստներ։

Նարինեն ամուսնու հետ չորս երեխա է մեծացնում։ Զույգը նախատեսում է գնել և վերակառուցել առանձնատան մի մասը, որը նրանք վարձակալում են մեկ այլ ընտանիքի հետ, ինչպես նաև հիմնել բանջարանոց, անուշաբույր խոտաբույսերով և բանջարեղենով փոքրիկ այգի՝ տան շրջակայքում, որտեղ աճում են ընկուզենիներ, ինչպես հայրենի Ստեփանակերտում։

Նարինե Մաթևոսյանն Armenia Today-ին պատմել է, թե ինչպե՞ս է կառուցել իր փոքրիկ ֆերման Հայաստանում*։

Երեք օր հասանք Հայաստան, առաջին անգամ փորձեցինք Հրազդանում գյուղատնտեսությամբ զբաղվել

«Արցախի Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից ենք, ուր ապրել ենք 12 տարի։ Ծաղկաշենում ունեինք տուն, ամեն ինչ շենացրել էինք։ Այնտեղ էլ էինք անասնապահությամբ զբաղվում՝ խոզեր ու թռչուններ էինք պահում։ Դա փոքր ընտանեկան բիզնես էր: Ապրում էինք խաղաղ, հանգիստ։ Չարաբաստիկ պատերազմից հետո բոլորիս կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Արցախից ճանապարհ ընկանք սեպտեմբերի 19-ի գիշերը։ Մեր գյուղը մոտ էր Կաշենի հանքին, որտեղ թուրքերն առաջինն էին մտել։ Գյուղացիներին տարհանեցին գիշերվա ժամը 2-ին»,- պատմել է Նարինեն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Նարինեն 120 հազար արցախցիների հետ թողել է Արցախում ստեղծածը և տեղափոխվել Հայաստան, որտեղ սկզբում ապրել է Գորիսում, ապա փորձել մշտական բնակության վայր գտնել Հայաստանի այլ շրջաններում:

«Հայաստան հասանք սեպտեմբերի 26-ին։ Չորս երեխաների հետ ահավոր պայմաններում երեքուկես օր ճանապարհ ենք եկել։ Սնունդ ու ջուր չկար, անգամ ջուր լցնելու շիշ չունեինք։ Գիշերվա ժամը մոտ 4-ին ուժասպառ հասանք Կոռնիձոր։ Հետո տեղափոխվեցինք Գորիս, 3-4 օր ապրեցինք ամուսնուս ընկերոջ տանը։ Հետո սկսվեցին մեր դեգերումները Հայաստանի տարբեր մարզերում։ Ամեն տեղ մեզ ասում էին, որ տեղ չկա, մի քանի օր ստիպված էինք գիշերել մեքենայում»,- ասել է Նարինեն։

Իր բիզնեսը հիմնելու առաջին քայլերը Նարինեն ձեռնարկել է Հրազդանում, ուր նրա ընտանիքը մեկ ամիս փնտրտուքներից հետո էր տեղափոխվել։ Այնտեղ ապրում է մորաքույրը։ Նարինեն խմորեղեն է պատրաստել, բայց վաճառքից ստացված հասույթը չի բավականացրել բնակարանի վարձը վճարելու և առաջին անհրաժեշտության մթերքներ գնելու համար

«Հրազդանում Երևանից պատվերներ էի ստանում և պատրաստում փախլավա, ժենգյալով հաց, տորթեր։ Այդ գումարը չէր բավականացնում կոմունալ ծառայությունների և ապրուստի համար, և մենք որոշեցինք զբաղվել գյուղատնտեսությամբ։ Գյուղում տուն վարձեցինք, տեղափոխվեցինք այնտեղ, սկսեցինք անասնապահությամբ զբաղվել»,- պատմել է Նարինեն։

Հրազդանում նա սկսել է զբաղվել ֆերմերային բիզնեսով, և 2024 թվականի մարտին խոզեր է ձեռք բերել։ Ժամանակի ընթացքում, սակայն, ընտանիքը հասկացել է, որ վաճառքից ստացված եկամուտները չեն ծածկում կենդանիների կերակրման և խնամքի ծախսերը: Բացի այդ, խոզերը վարակիչ հիվանդությամբ են վարակվել։

«Շատ անշահավետ բիզնես էր։ 13 խոզի համար երեք օրը մեկ 35-40 հազար դրամի կեր եմ գնել»,- ասել է Նարինեն։

Քանի որ խոզաբուծությունը բավարար շահույթ չէր բերել, ընտանիքը որոշել է ոչխարաբուծությամբ զբաղվել, բայց շուտով հասկացել են, որ այնտեղ, որտեղ ապրում էին Հրազդանում, դժվար կլինի ոչխարաբուծությամբ զբավել։

«Այդ վայրը հարմար չէր ոչխարաբուծության համար»,- պարզաբանել է Նարինեն:

Հարյուրից ավելի ընտանի կենդանիներ՝ բարձր լեռնային Շղարշիկ գյուղի ֆերմայում

Արագածոտնի Շղարշիկ գյուղ տեղափոխվելուց հետո Նարինեի ընտանիքն սկսել է զբաղվել ոչխարաբուծությամբ և թռչնաբուծությամբ:

«Հուլիսի 15-ին տեղափոխվեցինք Արագածոտնի մարզ՝ Թալինի շրջանի Շղարշիկ գյուղ։ Մեր գյուղը շատ գեղեցիկ է: Այն բարձրադիր է, առատ աղբյուրներով,  որոշել ենք հաստատվել այստեղ»,- ասել է Նարինեն՝ առաջարկելով միասին բարձրանալ սարեր, որտեղ արածում է ոչխարների հոտը:

Ցույց տալով ոչխարների արոտավայրը՝ պատմել է, որ գյուղը փոքր է, բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Նարինեի խոսքով՝ գյուղում խոտը շատ է, մեկ կապոցն արժե 900 դրամ, օրական 32 ոչխար կերակրելու համար 2-3 կապոց է ծախսվում:

«Օրն սկսվում է վաղ առավոտից. հասցնել անասուններին կերակրել և այգին ջրել, երեխաներով զբաղվել: Ունենք երեք դպրոցական: Փոքրը հինգ տարեկան է, հաճախում է նախակրթարան»,- պատմում է Նարինեն։

Տեղափոխվելուց հետո Նարինեի ընտանիքը որոշել է օգտվել բռնի տեղահանված արցախցիների համար բնակարանների սուբսիդավորման պետական ծրագրից։ Պատրաստվում են ձեռք բերել ու ավարտին հասցնել այն տան մի մասի վերակառուցումը, որն այժմ վարձակալում են: Դրա համար Նարինեն ևս 1,5 մլն դրամ վարկ է վերցրել։ Այժմ նրանք վարձակալում են երկհարկանի առանձնատան կեսը, որի երկրորդ մասը վարձակալում է մեկ այլ ընտանիք։ Հիմա Նարինեի ֆերմայում կա 32-ից ավելի հավ, 100 գլուխ ոչխար և մեկ տասնյակ խոզ: Վերջիններիս Նարինեն որոշել է վաճառել, որպեսզի ավելացնի ֆերմայում ոչխարների գլխաքանակը։

«Ոչխարի միսը թանկացել է, կիլոգրամն արժե առնվազն 3500 դրամ, բարձր գները կայուն պահպանվում են։ Խոզի միսը, հակառակն, էժանանում է, չնայած այն հանգամանքին, որ սնունդը բավականին թանկ է։ Բացի այդ, ոչխարաբուծությունն ապահովում է ոչ միայն միս, այլև կաթ, ճարպ և բուրդ: Դրա համար էլ որոշեցի հրաժարվել խոզերից ու ոչխարաբուծությամբ զբաղվել»,- ասել է Արցախից բռնի տեղահանված կինը։

Ոչխարների կեսը Նարինեի ընտանիքին հաջողվել է ձեռք բերել խոզերի դիմաց, մյուս կեսը գնել են՝ վճարելով 65 հազար դրամ մեկ գլխի համար:

«Հինգ գլուխ ձեռք ենք բերել արցախցիներին աջակցելու ծրագրի շրջանակներում, 30 հավ գնելու համար մեզ գումար է հատկացրել Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը, ևս երկու աքլոր ենք գնել։ Դրանք տնային, երևանյան տեսակի հավեր են»,- ասել է Նարինեն։

Գարնանը նա իր ֆերմայում արդեն կկարողանա ոչխարի կաթ ստանալ։ Նա խոստովանում է, որ ոչխարի կաթը չափազանց բարձր յուղայնություն ունի, և որպեսզի, օրինակ, վաճառքի համար պանիր արտադրի, անհրաժեշտ է նաև կովի կաթ, թեպետ կովեր պահելու հնարավորություն դեռ չկա։

Նարինեի խոսքով՝ այդ հարցը լուծելուց հետո իրենք, հնարավոր է, գնան քաղաք և իրենց արտադրանքը վաճառեն։ Կինն ասում է՝ ոչխարներն էլ են հիվանդանում դեղնախտով, բրուցելոզով, բայց դեղորայքն այնքան էլ թանկ չէ։ Նրա խոսքով՝ ձմեռը դեռ առջևում է, ուստի շահույթի և վնասի մասին խոսելը դեռ վաղ է։ Կարևորն առաջին ձմեռն ապրելն է, կարծում է Նարինեն՝ ցույց տալով ամառային գոմը։ Նա նշել է, որ այն դեռ բարեկարգ չէ, ձմռանը շատ ցուրտ կլինի, և ոչխարները կարող են չդիմանալ, իսկ անասնագոմը բարեկարգելու համար ներդրումներ են պետք։

Պետության աջակցությունը Նարինեն ստացել է հիմնականում բնակարանի վարձի փոխհատուցման տեսքով (40+10 հազար դրամ)։ Միաժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր տեղահանվածներն են օգտվում դրանից, քանի որ այդ նպաստը չեն տրամադրում գույքի որոշակի կատեգորիաների առկայության դեպքում։ Նրա ընտանիքը հին մեքենա ունի, որով եկել են Արցախից, և դրա պատճառով նպաստ չեն վճարում։ Նարինեի կարծիքով՝ բազմազավակ ընտանիքների համար այդ սահմանափակումները պետք է վերանայել:

«Բայց մենք՝ արցախցիներս, տոկուն ենք, հույսը ոչ թե պետության օգնության, այլ միայն մեզ վրա ենք դնում։ Մենք ինքներս պայքարում ենք»,- ընդգծել է բռնի տեղահանված կինը։

Արցախցի գործարարներին օգնելը, ըստ Նարինեի, պետք է հասցեական լինի։

«Պետությունը պետք է օգնի արցախցի գործարարներին։ Թե ինչ հնարավորություններ կունենա պետությունն ինձ օգնելու, չգիտեմ»,- ասել է Նարինեն։

Նրա խոսքով՝ աջակցության նման միջոցների թվում սկսնակ գործարարներին հարկային արձակուրդներ են հարկավոր։

«Թող գոնե մի քանի ամիս ժամկետով կամ գոնե առաջին տարում հնարավորություն տան ոտքի կանգնել, բիզնես զարգացնել, որից հետո արդեն կկարողանանք հարկատու դառնալ»,- հավելել է նա:

Նարինեն շատ ծրագրեր ունի։ Գարնանը հյուրատուն դարձնելու նպատակով ցանկանում է կահավորել կացարանը, զարգացնել գյուղական զբոսաշրջությունը։  

«Եթե ստացվի, փոքր քոթեջ ենք ուզում կառուցել, որ մարդիկ գան ու արցախյան ուտեստներ համտեսեն»,- ասել է կինը:

Հայաստանում տունը կահավորելով՝ Նարինեն չի կորցնում հայրենի Արցախ վերադառնալու հույսը։

«Արցախից ինձ հետ 2 քար էի վերցրել և մի բուռ հող։ Այդ մի բուռ հողը կանաչել էր ու ծիլեր էր տվել, հետո չորացավ։ Բայց հիմա նորից կանաչել է՝ նորից հույս է տալիս, որ մի օր գնալու ենք հայկական Արցախ»,- նշել է նա՝ ցույց տալով պատուհանի մոտ գտնվող ծաղկամանում աճած կանաչ ծիլերը:

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

«Սեկրետ չկա, պետք է սիրես գործդ». ինչպես է արցախցի Դոնարա Գասպարյանն սկսել ժենգյալով հաց թխել Հայաստանում

«Կարևորը որակն է և վերաբերմունքը». արցախցի Ալվինա Գաբրիելյանի «Մի կտոր երջանկությունը» Երևանում

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

 
*Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։

 

telegram
Tags: Armenia TodayАрменияИнтервью Armenia TodayЭксклюзивԱրագածոտնի մարզԱրցախԱրցախից բռնի տեղահանվածներէքսկլյուզիվՆարինե ՄաթևոսյանՇղարշիկ գյուղֆերմա

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ