Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։

«Ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար երկրները պետք է դիմումներ ներկայացնեն նաև Միջազգային քրեական դատարան (ICC)»,-, ասվում է զեկույցում։

Freedom House-ն աշխարհի ժողովրդավարական երկրներին առաջարկում է նպատակաուղղված ճանապարհորդական արգելքներ և ակտիվների սառեցում կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների, ռազմական ղեկավարների և հայերի իրավունքների ոտնահարման և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց նկատմամբ:

Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել, որ Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ ապահովի Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի համար։

«Երկրներին խրախուսվում է աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը, ամուր իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը: Ապահովել, որ տուժած բնակչության ձայնը լսելի դառնա և նրանց իրավունքները պաշտպանվեն բոլոր համապատասխան միջազգային հարթակներում»,- ասվում է զեկույցում:

Freedom House-ը հայտարարել է, որ հայ բնակչության իրավունքների խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նույնիսկ նրանց բռնի գաղթից հետո և դրսևորվում են նրանց ունեցվածքի, ինչպես նաև հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման տեսքով։ Այդ կապակցությամբ կազմակերպությունը երկրներին կոչ է արել Ադրեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ երկիրն ապահովի մշակութային ժառանգության պահպանման միջազգային չափանիշները:

Երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կազմակերպությունների մուտքն Արցախ ապահովելու համար՝ անկախ մոնիթորինգային առաքելություններ իրականացնելու և այդ վայրերը պաշտպանելու մասին միջազգային երկխոսությունը խթանելուն:

Freedom House-ի հետ մեկտեղ՝ փաստահավաք աշխատանքների կազմում ընդգրկված էին նաև Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (DDF), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Օրենքի մշակման և պաշտպանության հիմնադրամը և Truth Hounds-ը:

Նրանք զեկույցում ապացույցներ են հավաքել Լեռնային Ղարաբաղի 107 համայնքներից 71-ը ներկայացնող ականատեսների հետ՝ 330 հարցազրույցներից: Զեկույցում մանրամասն նկարագրված են բոլոր երթուղիները, որոնցով բնակիչները տարհանվել են, և սահմանվում է տեղի ունեցածի իրավական շրջանակը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։

Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+