Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

«Ֆասթ» բանկը Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների համակարգ է գործարկել

«Ֆասթ» բանկը Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների համակարգ է գործարկել

«Ֆասթ» բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս 24/7 գրաֆիկով փոխանցումներ և ստացումներ իրականացնել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, հայտնել են բանկից։

Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ «Ֆասթի» կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին։

Ռուսաստանից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացված ստացման կետերից։

«Ուղարկման արժույթը ռուբլին է, իսկ ստացման արժույթը՝ ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին։ Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում։ Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է կամ 500,000 ռուսական ռուբլի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարն է 1000 դրամ կամ 100 ռուսական ռուբլի»,- հստակեցրել են բանկում։

Հարթակը հնարավորություն է տալիս նաև փոխանցումներ ստանալ Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, ինչպես նաև գործարքներ կատարել Հայաստանի ներսում: UBPay դրամական փոխանցումների համակարգը գրանցված է ՀՀ-ում և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+