Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:43

Ռուսաստանը շրջանառությունից հանել է հայկական գրանցմամբ սննդային հավելումները

Ռուսաստանը շրջանառությունից հանել է հայկական գրանցմամբ սննդային հավելումները

«Ռոսպոտրեբնադզոր»-ը (Роспотребнадзор) շրջանառությունից հանել է ավելի քան 118,000 փաթեթ կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնք գրանցված են Հայաստանում և իրենց բաղադրության մեջ ունեցել են սիմեթիկոն (աղիքային գազերը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմը կարգավորող հորմոն), հայտնել է «Վեդոմոստի»-ն:

Ընդհանուր առմամբ՝ ծառայությունն արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի մշտադիտարկման ընթացքում հայտնաբերել է ՀՀ լիազոր մարմինների կողմից գրանցված՝ Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջները չբավարարող սննդի 48 կենսաբանական ակտիվ հավելում։

Նման հավելումների հայտնաբերման աշխատանքներին մասնակցում են կենսաակտիվ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները, հավելել են գերատեսչությունում: Նրանց մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է հավելումների գրանցման և ՌԴ-ում արգելված նյութերով սննդային հավելումների շրջանառության արգելման հարցերով:

Սիմեթիկոնը և մելատոնինը գրանցված են որպես դեղագործական նյութեր և ինքնուրույն դեղամիջոցներ, ավելացրել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

Գերատեսչությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ստուգի տրված հավելումների պետական գրանցման վկայականների հիմնավորվածությունը:

Ինչպես հետևում է վիտամին D-ի անբավարարության կլինիկական առաջարկներից, մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական 800-1000 IU ընդունել վիտամին D-ի պակասը կանխելու համար:

Բացի այդ, ավելի քան վեց ամիս ժամկետով, առանց լաբորատոր հսկողության, վիտամին D-ի օրական 4000 IU-ից ավելի դոզանների նշանակումը խորհուրդ չի տրվում այն հիվանդներին, ովքեր չունեն վիտամինի անբավարարության ռիսկի գործոններ, ասվում է հաղորդագրությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+