ԱՄՆ Տեխաս նահանգի իրավապահները ձերբակալել են մեքսիկացի նարկոբարոն Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադային և նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդուն` Խոակին Գուսման Լոպեսին, գրել է Reuters-ը։
Նրանց ձերբակալել են Տեխասի Էլ Պասո քաղաքում․ ըստ հրապարակման, նրանք այնպիսի հեղաշրջում էին նախապատրաստում, որը կարող էր նաև փոխել Մեքսիկայի քրեական լանդշաֆտը:
Զամբադան Չապոյի հետ Մեքսիկայի պատմության մեջ ամենաազդեցիկ թմրավաճառներից և «Սինալոա» կարտելի հիմնադիրներից մեկն է։ Չապոն 2017 թվականին արտահանձնվել է ԱՄՆ և ցմահ ազատազրկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







