Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:33

ՀՀ-ում ՌԴ քաղաքացու են առևանգել և հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար․ ԶԼՄ

ՀՀ-ում ՌԴ քաղաքացու են առևանգել և հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար․ ԶԼՄ

Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և  հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, առևանգվածը 32-ամյա Սերգեյ Ֆերովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։ 

«Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ֆերովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնում է կայքը։

Ոստիկանները հայտնաբերել են Ֆերովին, ով հայտնել է որոշ մանրամասներ։ Կայքը հավելում է, որ Ֆերովին ապօրինի պահելու համար ձերբակալել են ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին և Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ին։ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով) և 335 հոդ. 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառանություն, ապտժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը  տարի ժամկետով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+