Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:43

SIPRI-ն գնահատել է 2023թ․ Հայաստանի ռազմական ծախսերի աճը

SIPRI-ն գնահատել է 2023թ․ Հայաստանի ռազմական ծախսերի աճը

2023 թվականին Հայաստանն ընգրկվել է ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների տասնյակում, ասվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Ըստ զեկույցի՝ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2022 թվականի 4,1 տոկոսի դիմաց։ Հայաստանի հետ մեկտեղ առաջին տասնյակում են Ուկրաինան, Ռուսաստանը, Ալժիրը, Իսրայելը, Հարավային Սուդանը, Օմանը, Լիբանանը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան։

SIPRI-ի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 25-ին հայտնել էր, որ 2023 թվականին գերատեսչությունը պետբյուջեից ծախսել է 525,81 մլրդ դրամ։ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024-ին պաշտպանության ոլորտում պետական ​​բյուջեի ծախսերը 2018-ի համեմատ կավելանան 125%-ով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+