Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:04

Հայաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ռազմական կցորդ կունենա

Հայաստանը ռազմական կցորդ կնշանակի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատանը։ Որոշումը կայացվել է կառավարությա ապրիլի 12-ին կայացած նիստում։

Կցորդն աշխատանքը կսկսի 2025 թվականի հունվարի 1-ից։ Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդի նշանակումը հնարավորություն կստեղծի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կապեր հաստատելու և խորացնելու, ռազմական ոլորտում հարաբերությունները զարգացնելու, համագործակցության ծրագրերի իրականացման մոնիթորինգի և Պաշտպանության նախարարության պատվիրակությունների այցելությունների կազմակերպմանն աջակցելու համար։

«Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի  զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական  ներկայացվածությունը, ինչպես նաև կայցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ և այլն»,- պարզաբանվում է փաստաթղթում։

ՀՀ ՊՆ անունից և երկրի Արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը կարող է դիտորդական գործունեություն իրականացնել միջազգային իրավունքով սահմանված կարգով, նշված է նախագծում։  

2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Հնդկաստանի դեսպանատանը ռազմական կցորդ նշանակելու մասին։ Հունվարի 25-ին Հայաստանը Չեխիայի և Ղրղզստանի դեսպանատներում ռազմական կցորդներ էր նշանակել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+