Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:03

«Միասին» շարժումը խորհրդարանին կոչ է արել դեմ քվեարկել կառավարության կատարողականին

«Միասին» շարժումը խորհրդարանին կոչ է արել դեմ քվեարկել կառավարության կատարողականին

Ընդդիմադիր «Միասին» շարժումը կոչ է արել խորհրդարանական խմբակցություններին դեմ քվեարկել կառավարության կատարողականի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը դրժել է բոլոր այն խոստումները, որոնք ներառված են եղել իր ծրագրում։

Սարգսյանը շեշտել է, որ կառավարությունը չի կատարել օրենքի ուժ ստացած իր ծրագիրը՝ Արցախը հայկական պահելու, պաշտպանության համակարգի ուժեղացման և այլ հարցերի հետ կապված:

«Այն կառավարությունը, որը որպես օրենք ընդունված ծրագիրը խախտել է, իրավունք չունի շարունակել կառավարել. կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ պետք է դեմ քվեարկելով հեռացնել իշխանությունից: Բյուջեի կատարողականի վերաբերյալ  ընդդիմադիր և մյուս խմբակցություններին առաջարկում ենք նախագիծ ներկայացնել: Բոլորը պարտավոր են դեմ քվեարկել այս կառավարության կատարողականին: Եթե մեծամասնությունն այսպես անի, կավարտվի նրանց լիազորությունը»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ խորհրդարանը պարտավոր էր վերահսկողական ֆունկցիա կատարել, կես տարի հետո պատասխանատու անձին կանչել խորհրդարան և պատասխան պահանջել օրենքը խախտելու համար: «Որևէ խմբակցություն այդ քայլը չի արել, չեն կատարել  իրենց վերագրված լիազորությունը»,- նշել է քաղաքական գործիչը:

Նա նշել է նաև, որ վաղը որոշիչ օր է․ «Եթե այս իշխանությունը վաղը նույնպես ստանա բավարար գնահատական, մեր հաջորդ քայլերը պետք է այլ լինեն: Պետք է դիմենք իրավապահ մարմիններին, դատախազություն: Սա բոլորի պատասխանատվությունն է»:

Սարգսյանն անդրադարձել է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած գումաներին՝ նշելով, որ դրանք առ ոչինչ են ՌԴ-ից ստացածի համեմատ: Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացման, տրանսֆերների դադարեցման կամ այլ  քայլերի դեպքում Հայաստանի ստացած վնասներն անհամեմատելի են լինելու:

Իր հերթին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է առաջիկա 6-8 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին, քանի որ հակառակ դեպքում, ըստ նրա, երկիրը կկորցնի իր անկախությունը։

Կազմակերպիչները կոչ են արել վաղը ժամը 16:00-ից ԱԺ-ի մոտ լինել և շարունակել պայքարը:

«Միասին» շարժումը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է անցկացնում Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Մարտի 27-ին  հայտարարել էին ապրիլին բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Դրանք համընկնում են խորհրդարանում կառավարության վերջին մեկ տարվա աշխատանքի կատարողականի քննարկման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+