Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:50

Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթին

Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթին
Հայաստանն ապրիլին կայանալիք «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական մրցույթին կներկայանա «ՀԱՅելիցներ» թիմի «Գեղարդ» տեսանյութով, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կազմակերպած նախնական մրցույթի մասնակից 11-17 տարեկան պատանիները ներկայացրել են 41 աշխատանք, որոնցից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Նրանք մրցել են ազգային ժառանգության մասին տեսասահիկներով, կոմիքսներով, անիմացիոն սյուժեներով, նկարչական աշխատանքներով, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութերով։ Հաղթողին ընտրել է Հայաստանի և արտերկրի 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովը։ «Եվրոպական ժառանգության օրերի» (2024 թվականի հունվարի 21-ից 2025 թվականի ապրիլի 30) շրջանակում իրականացվող մրցույթին կմասնակցի Իտալիան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Սլովենիան, Իսպանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ուկրաինան․ Եվրոպայի հաղթողը մայիսին կմեկնի Ստրասբուրգ։ Լավագույն 4 նկարչական աշխատանքները ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռուժի նախաձեռնությամբ ներկայացվել են Փարիզում կայացած «Հայ արվեստագետներ․ սկսնակ և կայացած» ցուցադրությանը։ Մրցույթին ներկայացված մյուս աշխատանքներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+