ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը Չեչնիայում հաղթել է 99․28% ձայներով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Քվեաթերթիկների 2․69%-ի հաշվարկումից հետո Լեոնիդ Սլուցկին ստացել է 0,39% ձայն, Նիկոլայ Խարիտոնովը՝ 0,21% ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 0,09% ձայն։
Ընդհանուր առմամբ՝ քվեաթերթիկների 40 տոկոսի մշակումից հետո 87,34 % ձայներով առաջատար է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 3,95 %, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,81 %, Լեոնիդ Սլուցկին՝ 3,01 %։
Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցկացվել են մարտի 15-17-ը: Երևանում ՌԴ նախագահի ընտրության վերջին օրը բազմակիլոմետրանոց հերթեր են եղել։ Ընտրությունների անցկացման նպատակով Հայաստանում 5 ընտրատեղամաս է բացվել։ Երկու ընտրատեղեմաս՝ Երևանում, 1-ը՝ դեսպանության շենքում է, 1-ը՝ «Էրեբունի» ավիաբազայում։ Երեք ընտրատեղամաս բացվել է Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայում և ՌԴ հյուպատոսության շենքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






