Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:26

Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա, որը մշտապես կգտնվի Հայաստանում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Նա մատնանշել է Երևանի հետ Փարիզի ռազմական համագործակցության առաջնային ուղղությունները, որոնց թվում Երևանին պաշտպանական բնույթի զենքի վաճառքն ու հայ զինվորականների վերապատրաստումներն են։ Ֆրանսիացի նախարարը հայտնել է, որ Երևանը փետրվարի 22-ի երեկոյան ստացել է գիշերային տեսողության հեռադիտակների առաջին խմբաքանակը ու նշել, որ առաջիկայում Փարիզը կուղարկի նաև «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է Երևանին «Միստրալ» հրթիռներ մատակարերելու շուրջ Հայաստանի հետ բանակցությունների մասին։

«Մոտ ապագայում մենք կարող ենք «Միստրալ» հրթիռներ առաջարկել Հայաստանին։ Եղել է մեկ քննարկում, որը թույլ կտա առաջարկել այդ համակարգերը, որոնք հեշտ է օգտագործել։ Ֆրանսիան թարմացնում է նոր սերնդի Սամպ/Տ (Samp/T) հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց ամբողջական թարմացումն սպասվում է 2026-2027 թվականներին: Շուտով կլինի նաև Ground Master (GM200) ռադարների մատակարարում։ Որքան մենք հզորացնում ենք մեր բազան, այնքան դա հայելային կերպով ընդլայնում է Հայաստանի հետ մեր պաշտպանական համագործակցության հնարավորությունը»,- նշել է նախարարը։

Նա առաջնահերթ կարևորել է պաշտպանական նշանակության սարքավորումները։

«Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանության ունակությունները բարձրացնելու, ուժեղացնելու համար։ Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել ձեր սահմանների շրջանակներում»,- հավելել է նախարարը։

Երևանի կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն ստորագրել են մի շարք պայմանագրեր, որից հետո Լեկորնյուն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում:

2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և  պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին Caesar հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+