Փետրվարի 14-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ։
Երևանում փետրվարի 14-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկն սպասվում է 13-15, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-11, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 14-ի ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 13-17 տաքություն, Տավուշի մարզում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 6-9, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 13-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 13-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 13-18 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






