Ավետիք Չալաբյանի`« Անկախության միասնական ճակատ»-ին միանալու հարցը դեռ չենք քննարկել, քննարկելուց հետո որոշում կկայացնենք, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
««Հայաստան» խմբակցությունը և նրա մեջ ներառվող բոլոր քաղաքական ուժերն իրենց գործունեությունը ծավալել են ի շահ Հայաստանի Հանարապետության։ Ե՛վ «Փրկության» շարժման, և՛ «Դիմադրության» շարժման, և՛ արտահերթ ընտրությունների ժամանակ, նաև ամբողջ 2023 թվականների ընթացքում մենք ասել ենք հետևյալը, որ ընդդիմադիր դաշտն ազատ է»,- ասաց նա։
Օհանյանը հավելեց, որ կողմնակից են բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են և համախմբելու են ընդդիմադիր դաշտը։
«Մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պահպանմանը»,- նշեց պատգամավորը։
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը փետրվարի 6-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր «Անկախության պաշտպանության միասնական ճակատ» ստեղծելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







