Թեհրանի Գանդիի հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ հրդեհը տարածվել է հիվանդանոցի մի քանի հարկերում, շտապօգնության մեքենաները մարդկանց տարհանել են շենքից։
Հնարավոր զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






