Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցության շրջանակում, գրել է իսրայելական Jerusalem Post թերթը։
Պատժամիջոցների իրականացման դեպքում Իսրայելը դուրս կմնա Թուրքիայից ապրանքներ ներմուծող ընկերությունների շարքից: Այսպիսով՝ Թուրքիան կդադարի պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող թուրքական ընկերություններին:
Թերթի տվյալներով՝ Թուրքիայի այս քայլն Իսրայելում մեկնաբանել են հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո նրա որդեգրած հակասեմական քաղաքականության տիրույթում։
Թուրքիան նոյեմբերի 4-ին Իսրայելից հետ էր կանչել Թել Ավիվում իր դեսպան Շաքիր Օզքան Թորուլունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների և այնտեղ ստեղծված հումանիտար իրավիճակի ֆոնին խորհրդակցությունների համար։ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ հետագա շփումներից հրաժարվելու մասին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







