Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից հետո Բաքու չի մեկնի, «Ազատության»-ը հայտնել են Կլաարի գրասենյակից։
Բաքու չայցելելու որոշումը գրասենյակը բացատրել է Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի շրջանի հետ։
Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կլաարի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
Հունվարի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանից չի մեկնել Բաքու, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ Բոնոն հունվարի 8-ին հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային հարցեր էր քննարկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նախատեսված էր, որ ԱՄՆ պաշտոնյան Երևանից պետք է մեկներ Բաքու։
Հունվարի 19-ին Պետդեպը խուսափել էր պատասխանել խորհրդական Բոնոյի՝ Երևան կատարած այցի և Բաքու չայցելելու մասին հարցին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







