Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ պետական սահմանին հնարավոր հանդիպման մասին և նշել, որ Բաքուն նման առաջարկով է հանդես եկել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տարվա արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի նախարարության հաշվետու ասուլիսում Բայրամովն ասել է, որ երկրների միջև բանակցությունները «չպետք է դառնան երրորդ կողմի պատանդը» և հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախորդ նիստերը սահմանին:
Նոյեմբերի 30-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել էին սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որը ինստիտուցիոնալ կերպով նկարագրելու է նրա աշխատանքի ընթացքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






