Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:05

ԿԳՄՍ նախարարը ամփոփել է 2023 թվականի աշխատանքները և ներկայացրել գալիք տարվա անելիքները

ԿԳՄՍ նախարարը ամփոփել է 2023 թվականի աշխատանքները և ներկայացրել գալիք տարվա անելիքները

2023 թվականը մեզ համար շատ կարևոր տարի էր մի քանի տեսանկյունից, և առաջինը, որը կառանձնացնեմ, այն էր, որ մենք արել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում՝ ռազմավարությունների հստակեցում և անհրաժեշտ հայեցակարգային աշխատանքներ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը։

«Պետք  նշեմ, որ նախորդ տարվա վերջին ԱԺ-ն հաստատել էր «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի» պետական ծրագիրը, և մենք այս տարի արդեն դրանից հետո հաստատեցինք գործողությունների ծրագիրը։ Այսինքն՝ այն կոնկրետ քայլերը, որոնցով իրականացվել է կրթության ռազմավարությունը։ Այնուհետև ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է տարվել հենց կրթության ռազմավարությամբ ծրագրված քայլերի իրականացման ուղղությամբ»,- նշել է նախարարը։ 

Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր աշխատանք է արվել կրթության և գիտության ոլորտում՝ ակադեմիական քաղաք հայեցակարգի հաստատաման շուրջ, որը նույնպես հաստատվել է կառավարության կողմից․ «Իհարկե պետք է առանձնացնեմ նաև գիտության ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք պլանավորում ենք ամբողջացնել եկող տարվա ընթացքում»,- ընդգծել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մեծ ծավալի օրենսդրական աշխատանք են կատարել․ «Հատկապես կրթության ոլորտում կառանձնացնեի մասնագիտական կրթության և ուսուցման ամբողջությամբ նոր օրենքը, որն օրենսդրական տարբեր փոփոխությունների փաթեթ է և չեմ վախենա այդ բառն ասել՝ հեղափոխական նշանակություն է ունենալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի որակական փոփոխության համար»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+