Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:04

ԵՊՀ նկուղային հարկի սենյակներից մեկի պայթյունի մեղավորների շրջանակը դեռևս հայտնի չէ. ԶԼՄ

ԵՊՀ նկուղային հարկի սենյակներից մեկի պայթյունի մեղավորների շրջանակը դեռևս հայտնի չէ. ԶԼՄ

Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկի սենյակներից մեկում երկու քաղաքացու կյանք խլած պայթյունից շուրջ մեկ ամիս է անցել, սակայն մեղավորների շրջանակը դեռ չի պարզվել, հայտնում է «Հրապարակ»-ը:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեից պարբերականին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նա հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունից, որի հետևանքով կա զոհ և տուժածներ։ Մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն էր, դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էին տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։

Նոյեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ տուժածներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+