Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:25

«Սինեմարտ»-ի ներկայացուցիչը հայտնել է Երևանի ամանորյա զարդարման ծախսի չափը

«Սինեմարտ»-ի ներկայացուցիչը հայտնել է Երևանի ամանորյա զարդարման ծախսի չափը

Երևանի քաղաքապետարանը «Սինեմարտ»-ի հետ 202 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ ամանորյա լուսավորության համար, Armenia today-ի հարցին ի պատասխան  հայտնել է «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը։

Նախորդ տարի այդ գումարը  191 մլն դրամ էր։

«Գումարի տարբերությունը պայմանավորված է կոնստրուկցիաների առկայությամբ, ինչպես նաև նախագծման, գիշերային աշխատանքների հետ։ Այս տարի փողոցներում աշխատանքները ցերեկային ժամերի չեն իրականացվում, այլ գիշերային՝ նվազագույնի հասցելով քաղաքին պատճառվելիք անհարմարությունները, իսկ դա հավելյալ ծախս է»,- պարզաբանել է Սարդարյանը։

Սարդարյանը հավելել է, որ նախորդ տարվա նման այս տարի ևս իրականացվող աշխատանքներին հետևում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով, խոսնակի կարծիքով, հրաշալի տիրապետում է ոլորտին։

Անցած տարի ևս Երևանի Ամանորյա լուսավորման աշխատանքները վստահվել էին «Սինեմարտ»-ին։ «Ինչո՞ւ հենց այս ընկերությունը, քանի որ «Սինեմարտ» ընկերությունը ներգրավվել է մասնագետներ այլ երկրներից, մասնավերապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ նման մասշտաբային լուսավորություն է իրականացվում։ Մեզ համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, ովքեր ունեն նման փորձ, որպեսզի դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլև անվտանգ»,- ասել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+