ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում հրդեհ է բռնկվել, լուրն Armenia Today-ին հաստատել է ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա տեղեկացրել է, որ այս պահին ՆԳՆ բոլոր ծառայությունները տեղում են և աշխատում են։ ՆԳ ոստիկանությունից նշել են նաև, որ տուժածների վերաբերյալ այս պահին ինֆորմացիա չունեն։
Հարցին՝ նախնական տվյալներով ո՞րն է եղել պատահարի պատճառը, ՆԳՆ-ից դեռ հստակ ոչինչ չհայտնեցին՝ հավելելով, որ այս պահին օպերատիվ բոլոր խմբերը տեղում են։
Ավելի ուշ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։
«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով՝ հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից»,-հավելել է նա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






