Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:03

Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել»

Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել»

Լուկաշենկոն Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել «հապճեպ որոշումներ չընդունել», հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հրաժարվել էր գնալ Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովին, խորհուրդ է տվել  հապճեպ որոշումներ չընդունել, մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրման։ Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մինսկի գագաթնաժողովի հրավերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Էյսմոնտը նաև նշել է, որ Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Փաշինյանի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Նրա խոսքով՝ նախագահը «հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+