Իրանի արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բիրջանդ քաղաքից 122 կմ դեպի հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Հոկտեմբերի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք գրանցվել էր 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել էր նաև Սյունիքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






