Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:41

Երևանի ավագանին 4 փոխքաղաքապետ ընտրեց

Երևանի ավագանին 4 փոխքաղաքապետ ընտրեց

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամները փոխքաղաքապետեր են ընտրել։ Թեկնածուները 4-ն էին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրել էր Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը։ Փոխքաղաքապետերի պաշտոնում իշխող ուժն առաջադրել էր նաև Լևոն Հովհաննիսյանի և Սուրեն Գրիգորյանի թեկնածությունները։

«Հանրապետությունը» քաղաքապետի տեղակալի պաշտոնում առաջադրել էր Սարգիս Մադաթյանի թեկնածությունը։

Իշխող ուժի թեկնածու Արմեն Փամբուխչյանը փոխքաղաքապետ ընտրվեց 32 կողմ և 5 ձեռնպահ ձայներով, Լևոն Հովհաննիսյանը՝ 31 կողմ և 5 ձեռնպահ ձայներով։ ՔՊ-ի կողմից առաջադրված Սուրեն Գրիգորյանը փոխքաղաքապետ ընտրվեց 32 կողմ և 5 ձեռնպահ ձայներով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» լքեց նիստերի դահլիճը և չմասնակցեց քվեարկությանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց նաև Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ու քարտուղարների անունները։ «ՔՊ» խմբակցության ղեկավարն Արմեն Գալջյանն է, քարտուղարը՝ Նուարդ Վարդանյանը, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը՝ Արամ Թորոսյանը, քարտուղարը՝ Իզաբելլա Աբգարյանը։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար է նշանակվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյան։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը Վահան Ավագյանն է, քարտուղարը՝ Վահե Եսայանը։

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, օրակարգում փոխքաղաքապետերի ընտրությունն էր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյայտարարել էր, որ ավագանու 7 անդամներ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում են ներկայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+