Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Հերթը Տավուշինն է, հնարավոր է մի օր էլ Մակարավանք չկարողանանք գալ. Բագրատ Սրբազան

Հերթը Տավուշինն է, հնարավոր է մի օր էլ  Մակարավանք չկարողանանք գալ. Բագրատ Սրբազան

«Ես ձեզ հստակ ասում եմ հերթը Տավուշինն է, ես չեմ չափազանցնում, հնարավոր է մի օր էլ գա, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ», — դիմելով Ազատամուտ գյուղի (ադրբեջանական կողմը գյուղն անվանում է «անկլավ») աշակերտներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք ամիսներ առաջ Գանձասարի, Ամարասի սրբավայր էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում։ Հուսամ, որ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չգանք։ Ոչ թե որ չուզենանք, այլ չկարողանանք։ Ձեզ ուզում են հետ պահել այն մտքից, որ դուք հայրենիք չունեք, ձեր գրքերն էլ են այդպես գրվում, ձեր շուրջն էլ են այդպես խոսում։ Ձեզ կարող են միայն սովորեցնել գնացեք փող աշխատեք, մեքենաներ ունեցեք, տներ կառուցեք, լավ կերեք, խմեք և այլ և այլն», — ասել է նա։

Իր խոսքն ամփոփելով, Տավուշի թեմի առաջնորդը դիմել է այնտեղ գտնվող ուսուցիչներին և ծնողներին․ «Ամեն մարդու անձնական ուրախությունը պայմանավորված է բոլորի ընդհանրական ուրախությամբ: … Էրեխեքի հիշողությունը չկտրեք, Հայրենիքի համն իրենցից չխլեք», — ասել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+