Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:03

Սամվել Բաբայանը հայտնել է, թե ինչպես կարող է չեղարկվել Արցախի լուծարման մասին հրամանագիրը

Սամվել Բաբայանը հայտնել է, թե ինչպես կարող է չեղարկվել Արցախի լուծարման մասին հրամանագիրը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ինչպես կարող է չեղարկվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած՝ Արցախի լուծարման մասին հրամանագիրը։

«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը դա ԱԺ-ն է Ղարաբաղի, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի վերաքննիչ դատարան, կնայեն, կասեն, թե ինչքանով է այդ հրամանը իրավական առումով համապատասխանում կամ՝ ոչ: Հետո արդեն ԱԺ-ն կորոշի իր քայլերը, եթե չի համապատասխանում, ապա կհեռացնի նախագահին այդ կետերը խախտելու համար, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի լուծել ամբողջ ժողովրդի վերաբնակեցման խնդիր, կամ բանակցությունների խնդիր»,- ասել է նա:

Խոսելով արցախցիների վերաբնակեցման մասին՝ Բաբայանն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ տրամադրելու պարագայում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բարձրաստիճան ղեկավարների գերեվարմանը՝ Բաբայանը դրանում մեղադրել է «5-րդ շարասյան» լրատվամիջոցներին։

«Որ պարոն Բաբայանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մեկ թմբկահարելը՝ թե ոնց է անցել, նրան պետք է ձերբակալեին։ Երկու օր թմբկահարել եք, էս ամբողջը եփել եք, ադրբեջանցիք էլ հասկացել են, որ կարելի է և ձերբակալել, մի հատ էլ շոու անել՝ արեցին: Մինչև իմ անցնելը, ինձանից հետո և իմ հետ 25 մարդ է անցել ինչո՞ւ ոչ մեկին չեն ձերբակալել, ինձ էլ հետը: Հենց դուք ասիք՝ եղավ»,- ասել է նա:


Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սեպտեմբերի 30-ին՝ Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Armenia Today-ին հետ զրույցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն այցելել սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+