Մաշկաբան Սվետլանա Վորոժբիտը պատմել է գել-լաքի վտանգաների մասին, գրում է Doctorpiter.ru-ն։
Հիմնական վտանգներից մեկը, նրա խոսքով, հեպատիտ B վիրուսն է:
«Մատնահարդարման սրահ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ մատնահարդարներն օգտագործեն միանգամյա օգտագործման գործիքներ կամ ստերիլիզացնեն դրանք յուրաքանչյուր օգտագործումից հետո»,-ասել է Սվետլանա Վորոժբիտը:
Նա նշել է նաև, որ քիմիական նյութերի հետ երկար շփումը նոսրացնում է եղունգները․ «Դրանք դառնում են փխրուն և սկսում են ավելի հաճախ փշրվել: Բացի այդ, եղունգների շերտավորում կարող է սկսվել։ Նա նշել է, որ եթե, ամեն դեպքում, եղունգներն առողջ չեն, կարող եք շարունակել օգտվել նման ծառայություններից։
Իսկ եթե ունեք եղունգների որոշ պաթոլոգիա, օրինակ՝ օնիքոլիզ, հարկավոր է 1-2 ամիս ընդմիջել ու զբաղվել վերականգնման և խնամքի ընթացակարգերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







