Արցախի ՊՆ-ն ապատեղեկատվություն է անվանել ամրաշինական աշխատանքեր կատարելու վերաբերյալ մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի տարածած երկրորդ հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի Պն-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունը այն մասին, թե ժամը 17:25-ի սահմաններում Պաշտպանության բանակը Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ է իրականացրել, որոնք կանգնեցվել են Բաքվի գործողությունների արդյունքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







