Ավելորդ քաշի խնդիրը կարող ենք ունենալ տարբեր պատճառներով։ Իհարկե, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը միշտ էլ կարևոր գործոն է, բայց կա այլ պատճառ, որը խանգարում է նա ֆիզիկական ակտիվությանը, գրում է Thevoicemag.ru-ն։
Շատերը հոգնածություն են զգում նաև այն ժամանակ, երբ որև ծանր բան չեն արել։ Նաև հաճախ գլխապտույտ են ունենում անգամ երբ աթոռից են վեր կենում։ Այս նշանները հաճախ վկայում են երկաթի պակասից սակավարյունության առկայության մասին։ Այս խնդրի նշաններից է նաև գունատությունը, շնչառական դժվարությունները, ցավոտ դաշտանը, մաշկի չորությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում կանանց մինչև 40%-ը տառապում է սակավարյունությունից: Շատերը նույնիսկ չեն էլ կասկածում օրգանիզմում երկաթի պակասի մասին, և ամբողջ կյանքում դիմանում են տհաճ ախտանշաններին, որոնք հնարավոր է շտկել ։ Երկաթի պակասի մեկ այլ պատճառ էլ քաշի ավելացման հակումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







