Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







