Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:49

Նոր մանրամասներ՝ Շիրակում ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ Շիրակում ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացիների առողջական վիճակի մասին։

Գյումրու բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 անձի առողջական վիճակը միջին ծանրության է։
2 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են։ Նրանցից բեկի առողջական վիճակը բավարար է, մյուսինը` կայուն:

Մեկ տուժած, որը գտնվում է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնալիս են են եղել Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»։ «Hamshen Tour»-ից Armenia Today-ին հաստատել էին, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իրենց զբոսաշրջային խմբից են եղել։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+