Որքան հնարավոր է երկար ապրելու և միևնույն ժամանակ առողջ մարմին ունենալու համար պետք է հետևել նաև սննդակարգին։ Doctorpiter.ru-ն առանձնացրել է 5 մթերք, որոնք կօգնեն պաշտպանել օրգանիզմը բորբոքումներից, զգալիորեն նվազեցնել քաղցկեղի և այլ վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը։
Լոբազգիներ
Այս ցուցակը ներառում է լոբի, սիսեռ, ոսպ և այլ հացահատիկներ։ Դրանք հարուստ են մանրաթելերով, սպիտակուցներով, տարբեր վիտամիններով և հանքանյութերով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վտանգավոր, ասյպես ասած, թշնամիների դեմ։ Բժիշկ Սունի Պատելը խորհուրդ է տվել լոբազգիներ շարքին դասվող մթերք օգտագործել շաբաթական 2-3 անգամ։ Ըստ նրա՝ այդ չափը բավարար է տարբեր պաթոլոգիաները կանխելու համար։
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը պարունակում է հզոր բնական հակաօքսիդանտներ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Դրանք կարող են օգնել չեզոքացնել վնասակար մոլեկուլները։
Քրքում
Այս համեմունքը կարելի է ավելացնել աղցաններին, ապուրներին, տաք ուտեստներին և նույնիսկ սուրճին։ Այն ուտեստներին տալիս է հարուստ համ և, ամենակարևորն, ունի շատ օգտակար հատկություններ: Դեղին համեմունքը ուժեղ հակաբորբոքային ազդեցություն ունի։
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը պարունակում է չհագեցած ճարպեր և հակաօքսիդիչներ։ Ձիթապտղի յուղը պարունակում է նաև օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են օգնել նվազեցնել բորբոքումները: Ձիթապտղի յուղն ունի նաև բուժիչ և հակաբորբոքային ազդեցություն։
Մուգ շոկոլադ
Կաթնային շոկոլադը շատերի սիրելի քաղցրավենիքն է, բայց բժիշկները խորհուրդ են տալիս ընտրել հենց մուգ շոկոլադը: Ըստ բժիշկների՝ այն կարող է նվազեցնել բորբոքումների ռիսկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







