Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքի է. Փաշինյանը քննադատել է ճանապարհային նշանների վիճակը

Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքի է. Փաշինյանը քննադատել է ճանապարհային նշանների վիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձլ է  ճանապարհների սպասարկմանը Հայաստանում և ուշադրություն է հրավիրել ճանապարհային նշանների անմխիթար վիճակի վրա։ Որպես օրինակ նա բերել է 17-րդ դարի Խոր Վիրապ վանական համալիրը և հայտարարել, որ Վանքի ցուցանակը  չի փոխվել Հայկական ԽՍՀ ժամանակներից ի վեր, չնայած համալիրը զբոսաշրջային սեզոնի ամենասիրված վայրերից մեկն է։

«Օրինակ Խոր Վիրապը ամենահայտնի վայրերից մեկն է, պարոն մարզպետ, նախարար դուք էլ մի հատ Խոր Վիրապի ցուցանակը խնդրում եմ նայեք, ես երաշխավորում եմ, որ առնվազն իմ տարիքի է այդ ցուցանակը»,-ասել է նա:

Ճանապարհային փոսերի մասին խոսելով Փաշինյանը նշել է, որ Իջևան Դիլիջան ճանապարհին այնպիսի կիլոմետր չկա որի վրա փոս չկա: «ով է զբաղվելու դրանով, կամ ինչու երկրի վարչապետը այս թեմային պետք է անդրադարձ ունենա, սա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»,- նշել է նա և պահանջել այդ մարդկանց անուն ազգանունները:

Նա նաև նկատել է, որ ճանապարհային նշաններ կան, որ 70 ական թվականներից այն կողմից չի փոխվել, ընդհանուր առմամբ խայտառակ վատ գնահատելով ճանապարհների սպասարկման որակը: Փաշինյանը կոչ է արել պաշտոնյաներին ավելի շատ ժամանակ անցկացնել գերատեսչությունների պատերից դուրս, որպեսզի «կյանքը տեսնեն կաբինետների, կամ ավտոմեքենաների ապակու  մյուս կողմից»:

«Ես նույնիսկ համաձայն եմ աշխատանքային օրը կառավարության անդամները որոշեն, որ աշխատում են կաբինետից դուրս, ոչ պաշտոնական հագուստով և փորձեն կյանքը տեսնել այն կողմից՝ կաբինետների, կամ ավտոմեքենաների ապակու  մյուս կողմից տեսնեն»,- ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+