Այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի Ավան վարչական շրջանում վթարի են ենթարկվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, գրում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել Մարշալ Բաբաջանյան և Ալմա Աթի փողոցների խաչմերուկում՝ ժամը 13։50-ի սահմաններում։ Իրար են բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ «Toyota»-ն սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և այդ ավտոմեքենայով շրջում են Ս․ Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







