Ադրբեջանը նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժն է արգելում, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով, գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Նրա նշել է, որ ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը կասեցրել էր ԿԽՄԿ-ի տեղաշարժը Լաչինի անցակետով:
Ըստ հակառակորդ կողմի՝ ԿԽՄԿ-ին պատկանող և բժշկական տարհանման մեքենաների օգտագործումը «մաքսանենգ նպատակով է»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարարության՝ «Վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը պետական սահմանի Լաչինի անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կատարվել է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







