Սոթքում մայիսի 17-ին վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողը 2003թ․ ծնված Էդգար Վահանի Սուլեյմանյանն է, հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Սոթքում զինծառայողի ու բուժակի վիրավորվելու մասին։ Հայտնի էր, որ Սոթքի հատվածում վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Գերատեսչությունը տեղեկացրել էր նաև, որ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







