Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «հուսադրող նորություն» է անվանել ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները։
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը ԱՄՆ-ում 4-օրյա բանակցություններին։ Առաջընթացը հնարավոր է միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին և աշխատել մեր գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության որոնման համար»,- գրել է Կլաարը Twitter-ում։
Մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ-ում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Բլինկենն ընդգծել է, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







