Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացնում Վաշինգտոնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Հանդիպումն անցկացվում է Արլինգթոնի Ջորջ Շուլցի ազգային ուսումնական կենտրոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ, հայտնում են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։
Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ
Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ - խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանում,...






































