Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:20

«Զինապահ»-ը զինծառայողների պարտադիր ապահովագրության բաղադրիչ ներդնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս

«Զինապահ»-ը զինծառայողների պարտադիր ապահովագրության բաղադրիչ ներդնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին կվերածվի ազգային հարթակի, որի իրագործելիության դեպքում զինծառայողների պարտադիր ապահովագրության բաղադրիչ կներդրվի: Այս մասին ապրիլի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԶԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Իրինա Սեյլանյանը: Նրա խոսքով՝ այս տարին հիմնադրամի համար անցումային կլինի դեպի հասուն ինստիտուցիոնալ կազմակերպություն:

Ինչպես ԶԱՀ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը՝ 2017-2022թթ. ԶԱՀ-ը հատուցում է տրամադրել 5 090 շահառուների։ Ըստ նրա՝ միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․ 1-ին եռամսյակին՝ 52 զինծառայող։ Նրա խոսքով՝ այս թվում են նաև սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով առաջացած դեպքերի ֆինանսավորումները: Զոհվածները 2018-ն են, անհետ կորածները 13, առաջին կարգի հաշմանդամները՝ 2, երկրորդ կարգի հաշմանդամները 2:

2017-2022թթ․ ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ։ Ըստ Սարգսյանի՝ կատարվել են հատուցումներ շուրջ 71 մլրդ ՀՀ դրամի չափով։

2022թ․ ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 16,8 մլրդ ՀՀ դրամի չափով։ Ծախսերը, ըստ Սարգսյանի՝ կրճտվել են 62 տոկոսով, պատճառը միանվագ հատկացումների նվազումն է: Միայն սեպտեմբերյան էսկալացիայի 230 դեպքն է եղել:

2023թ․1-ին եռամսյակին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 10,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,1 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 3,9 մլրդ ՀՀ դրամի չափով։

«Այս տարի շահառու է դարձել 52 զինծառայող, որոնց մեջ են մտնում Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 անձինք: 33-ը զոհված են, անհայտ բացակայողները 6, առաջին կարգի հաշմանդամ 1 և երկրորդ կարգի հաշմանդամ՝ 12»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ ԶԱՀ-ը վերաբրենդավորվում է՝ դառնալով Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ՝ «ԶԻՆԱՊԱՀ» վերտառությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+