Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:11

Նոր մանրամասներ` Տեղի հատվածում վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ` Տեղի հատվածում վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Տեղի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին:

«Վիրավորներից երկուսը վիրահատվել են Գորիսում, մյուսին տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ: Ընդունման պահին երկուսի վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը` ծայրահեղ ծանր: Հետագա օրերին զինծառայողներից երկուսը տեղափոխվել են հիվանդասենյակներ»,-«Զինուժի» հետ զրույցում ասել է ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ Մետքասյա Գրիգորյանը:

Նրա խոսքով` ապրիլի 13-ի դրությամբ միայն զինծառայողներից մեկի վիճակն է ծայրահեղ ծանր գնահատվել:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին նորից վիրահատել են»,-ասել է նա` հույս հայտնելով, որ առաջիկայում զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակից կանցնի ծանր վիճակի:

Հոսպիտալ են տեղափոխվել վերոնշյալ միջադեպի հետևանքով վիրավորում ստացած նաև այլ զինծառայողներ:

ԿԿԶՀ անթոթային վիրաբուժության բաժանմունքի պետ Արման Հակոբյանի խոսքով` վերջին միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների ընդհանուր վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են հիվանդասենյակներում, ստանում են դեղորայքային բուժում:

«Այս պահին կրկնակի միջամտությունների հարց դեռևս չկա»,-ասել է Արման Հակոբյանը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանի խոսքով էլ` ապրիլի 15-ի դրությամբ զինծառայողների ընդհանուր վիճակն արդեն հուսալի է:

«Վիրավորում ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: Զինծառայողներից միայն մեկն է այս պահին գտնվում վերակենդանացման բաժանմունքում: Այն զինծառայողը, որի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, կրկնակի վիրահատության է ենթարկվել ու համապատասխան բուժում է ստանում»,-ասել է Գ. Փաշիկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։

Մանրամասները` տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+