Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:23

Պետությունը կֆինանսավորի անպտուղ կանանց՝ նոր տեխնոլոգիաներով հղիանալու ծախսերը

Պետությունը կֆինանսավորի անպտուղ կանանց՝ նոր տեխնոլոգիաներով հղիանալու ծախսերը

Կառավարությունը իր վրա կվերցնի բոլոր այն անպտուղ կանանց արտամարմնային բեղմնավորման ծախսերը, որոնք ցանկություն կհայտնեն երեխա ունենալու։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ։

Մինչ այդ, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ծրագրի շահառուների շրջանակը սահմանափակվում էր լոկ զոհված զինծառայողների ընտանիքներով, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներով։ 

2020 թվականին ընդունված «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակում արդեն 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից ծրագիրը այժմ բաց կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը։

Նախարարը տեղեկացրեց, որ հետագայում ծրագիրը կներառի նաև երկրորդային անպտղությամբ տառապողներին։

Ինչպես իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անգամ միայնակ կանայք կարող են դիմել օժանդակ միջոցների և ստանալ ֆինանասավորում։ Կառավարությունը ոչ մեկի չի մերժի։

«Առաջին հերթին օգնություն կտրամադրվի անպտղության խնդիր ունեցող քաղաքացիներին, որպեսզի նրանք բուժվեն պետբյուջեի ծրագրի շրջանակներում և հնարավորություն ունենան երեխա լույս աշխարհ բերել։ Ըստ էության, մինչ այժմ հանրապետությունում արդեն գործում են բոլոր մեխանիզմները, միակ տարբերությունն այն է, որ մինչ այդ ծառայությունների համար քաղաքացիներն իրենք պետք է վճարեին, բացառությամբ սոցիալական խոցելի խմբերի, իսկ այս որոշման ընդունմամբ՝ պետությունը և կառավարությունը հոգա սրա մասին»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+