Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:28

ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հայ-իրանական զորավարժությունների և Իրանից զենք գնելու մասին տեղեկություն տրամադրել

ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հայ-իրանական զորավարժությունների և Իրանից զենք գնելու մասին տեղեկություն տրամադրել

Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել տեղեկություններ Armenia Today-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական համագործակցությա մասին հարցման առնչությամբ:

Armenia Today-ը հարցում էր ուղարկել ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն պատրաստվում է զորավարժություն անցկացնել Իրանի հետ, արդյո՞ք այն տեղի կունենա Սյունիքի մարզում և պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն իրանական ԱԹՍ-ներ գնել:

Ի պատասխան ՊՆ-ն մերժել է տեղեկությունների տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին առաջին և ՀՀ կառավարության 1998 թվականի 173-րդ որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետով:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը ենթադրում է, որ տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

ՀՀ կառավարության 1998 թվականի 173-րդ որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի՝ տեղեկությունը կրում է պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տարրեր:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ աշխատանքներ են կատարվում սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն լինի, դրա մասին կհայտարարվի։ Փաշինյանն անդրադարձել էր նաև իր ավելի վաղ հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի գործընկերներից մեկը երկրին չի մատակարարել արդեն իսկ վճարված զենք։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+