Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:05

Էկոնոմիկայի նախարարը՝ աշխատատեղերի ավելացման, բիզնեսի սուբսիդավորման, զբոսաշրջության զարգացման մասին

Էկոնոմիկայի նախարարը՝ աշխատատեղերի ավելացման, բիզնեսի սուբսիդավորման, զբոսաշրջության զարգացման մասին

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկում են 2023 թ. պետական բյուջեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց եկող տարվա բյուջեն՝ առանց գյուղատնտեսական բաղադրիչի: Այն կքննարկվի ավելի ուշ՝ նոյեմբերի 7-ին սպասվող տնտեսական հանձնաժողովի նիստում:

Ի՞նչ տնտեսական միջավայր է ձևավորվել Հայաստանում

Հայաստանում աշխատատեղերի ավելացումը

Հայաստանի Հանրապետությոնում աշխատատեղերի ավելացումը պայմանավորված է և նոր ընկերությունների հիմնմամբ, և հաստիքների ավելացմամբ: Գրեթե բոլոր ոլորտներում գրացվել է աշխատատեղերի աճ, միայն 1-2 ոլորտ է հապաղում:

642 000 աշխատատեղ եղել է անցած տարվա սեպտեմբեր ամսին, 691 000 աշխատատեղ կա այս տարի, ասաց նախարարը: Այսինքն՝ 49 000 աշխատատեղի աճ կա՝ մեկ տարում:

Ամենամեծ աճը գրացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը. տարվա սկզբին ունեցել են 16 հազար, այժմ ունեն 24,5 հազար աշխատատեղ: Իսկ այդ ոլորտում միջին աշխատավարձը 1,5 միլիոն դրամ է:

Աշխատատեղերի անկում գրանցվել է մարածախ առևտրում: Պատճառն, ըստ նախարարի, արտադրողականության փոփոխությունն է, քանի որ ընկերությունները տրանսֆորմացիայի են ենթարկվում:

Տնտեսական ոլորտի 2023 թվականի հիմնական ծախսերը

Էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի բյուջետային հայտը կազմում է մոտ 65 միլիարդ դրամ, որից 37,9 միլիարդը գյուղատնտեսության համար:

Բյուջետային ոլորտում 2023 թվականին նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր՝ 57 միջոցառումներով, որի ծախսը կկազմի 26,9 միլիարդ դրամ: Այդ թվում՝ արտաքին աղբյուրներից ստացած վարկային միջոցներից 2 ծրագիր՝ 6,5 միլիարդ դրամով:

2022 թվականի էկոնոմիկայի նախարարության փաստացի բյուջեն կազմել է 41,747 միլիարդ դրամ, տարեկան բյուջեն՝ 61, 270 միլիարդ դրամ, առաջին 10 ամիսների կատարողականը՝ 43,453 միլիարդ դրամ: Կանխատեսվում է, որ տարեկան բյուջեն կավարտվի 65 միլիարդ դրամով: Նախապես պլանավորված բյուջեն գերակատարվել է, իրականացվել է ավելի շատ ծրագիր, քան նախատեսվել է:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող առավել հետաքրքիր ծրագրերը

Բիզնեսի սուբսիդավորման ծրագրեր՝ դրա արդյունավետությունը բարելավելու համար

Բիզնեսում նախատեսվում է օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներառել: Նրանց թվում աշխարհի 4 առաջատար բուհերի շրջանավարտներ են:

Նախարարի խոսքով՝ եկող տարվա համար 218 օտարերկրյա մասնագետ է ներառվել հայկական ընկերությունների աշխատանքներում: Օտարերկրյա մասնագետների վարձումը հայկական ընկերությունների կողմից մասնակիորեն սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից, դրա համար նախատեսված է 1,57 միլիարդ դրամի աջակցություն:

Սեպտեմբերի վերջի դրությամբ  320-ից ավելի ընկերություններ դարձել են այս ծրագրի փաստացի շահառու, սակայն հարյուրավոր այլ ընկերություններ բանակցություներ են վարում սարքավորումների մատակարարների հետ, որպեսզի իրենք ևս օգտվեն այս ծրագրից և ընդլայնեն իրենց հնարավորությունները և արտադրողականությունը: Այս ծրագիրը շարունակվելու է նաև եկող տարի, որպեսզի ընկերություններն արդիականացնեն հնարավորությունները, դառնան ավելի մրցունակ, ավելի շատ արտադրանք թողարկել և վաճառել կարողանան:

Ներդրումների և արտահանման խթանման ծրագրեր

Գործնականորեն յուրաքանչյուր ընկերություն ունի ենթակառուցվածքային խնդիր: Ներդրումների և արտահանման խթանման ծրագրերի շրջանակում նախատեսված է 4 միլիարդ դրամ ուղղել կառավարության կողմից այս տարի հաստատված ներդրումների համար դիմած ծրագրերի ֆինանսավորմանը: Ըստ այս նախագծի, այն ընկերությունները, որոնք ունեն ներդրումների ծրագրեր Հայաստանում կատարած ներդրման մի մասի չափով օժանդակություն կստանան իրենց ենթակառուցվածքների կառուցման համար:

Այսինքն եթե ընկերության ներդրման համար պետք է որևէ ենթակառուցվածք, օրինակ՝ ջրագիծ, ապա կառավարությունը հաստատում է ծրագիրն ու իրականացնում դա: Այս պահին չկա իրականացող ծրագիր, սակայն 100-ից ավելի հայտ կա:

Զբոսաշրջության ոլորտի խնդիրները

Նախատեսվում է կտրուկ բարձրացնել զբոսաշրջային մարկետինգային բյուջեն: Նախկինում հատկացվող 200 միլիոնի փոխարեն 2023 թվականին տրամադրվելու է 1 միլիարդ դրամ: Լավարկելով սպասարկման որակը՝ հնարավոր կլինի մեկ զբոսաշրջիկից ստացվող եկամուտը ավելացնել: Նախատեսվում է աշխատել նաև զբոսաշրջիկների քանակի վրա՝ այն 2023 թվականի դարձնելով 2,5 միլիոն:

Նախարարի խոսքով՝ եթե սեզոնին զոսաշրջիկներին տեղավորելու խնդիր կա, ապա մյուս ամիսներին հյուրանոցները թերլցված են: Հետևաբար մարկետինգային ջանքերի միջոցով, մասնավորապես հինգ խոշոր միջոցառումների կազմակերպման միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջիկների ներգրավումը: Նախատեսվում  է խոշոր աստեղրի համերգներ և այլ իվենթներ ձմեռային սեզոնին:

Առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստան է եկել մոտ 1,24 միլիոն մարդ: Հաջորդ տարվա համար կառավարությունը պլանավորում է ոլորտին տրամադրել 7,66 միլիարդ դրամ: Նախարարի խոսքով՝ այստեղ տրադիոցիոն թերակատարում կա, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի եկող տարի ծրագիրն ամբողջությամբ կատարվի:

Գինու շուկայի ընդլայնում

Շուկան հնարավոր է կարգավորել սեգմենտային փոփոխությամբ, այսինքն՝ ցածր կոնյակի սպիրտից գնանք միջին գնի կոնյակի սպիրտի արտադրության ուղղությամբ:

Բացի այդ, նախարարի խոսքով, անհրաժեշտ է ռազմավարության փոփոխություն: Նոր մշակված ռազմավարության մեջ 200 միջոցառում է նշված, սակայն կառավարության անդամներին դեռ չի հաջողվել համոզել ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է գինու արտահանմանն, ապա առաջնային թիրախները Ռուսաստանն է, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ն աշխարհում ամենաշատ գինի ներմուծող երկիրն է, սակայն անգամ մեծ հայկական սփյուռքի պարագայում շատ հեռու ենք նվազագույն ներկայացվածություն ունենալուց: Այդ ուղղությամբ մեր պոտենցիալն ավելի մեծ է ԱՄՆ-ում, քան Ճապոնիայում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+